ArmLur.am-ը գրում է.

Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է, հայաստանյան հիվանդնանոցների մեծ մասը գերծանրաբեռնված է. թիրախում 0-14 տարեկան երեխաներն են։

ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով, սա սեզոնին բնորոշ է, քանի որ հատկապես դեկտեմբեր, հունվար ամիսներին այս հիվանդացության առումով բավականին աճ է գրանցվում: Հատկանշական է այն, որ ակտիվ է երեխաների հիվանդացությունը եւ նրանց շրջանում ծանր դեպքերն ավելի շատ են:

Մանկական կլինիկաների բոլոր բաժանմունքներն այս օրերին ընդունում են միայն սուր շնչառական վարակներով երեխաներին։ Հոսպիտալացված երեխաների մեծ մասն այդ խնդրով է հիվանդանոց հասնում, անգամ թոքաբորբի բարդություններով։

Մեր զրուցակցի խոսքով, այս ամենը զարգացել է Քովիդի համավարակի ֆոնի վրա: Ըստ մասնագետի՝ բավականին թեթեւ են տանում այն մարդիկ, որոնք պատվաստված են գրիպի դեմ: Ավելին նրա խոսքով, երեխաներն ու հղիներն այն ռիսկի խմբերն են, որոնք առաջնահերթ պետք է պատվաստվեն:

Տեղեկացնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար:

Մասնագետն ArmLur.am-ի հետ զրույցում հիշեց, որ «համաճարակային ֆիլտրով» աշխատել են դեռեւս քովիդ համավարակի ժամանակ: Եւ այն որոշակի արդյհունավետ է եղել:

Մեր զրուցակցի խոսքով, տոնական ակտիվ շփումների պատճառով վիրուսներն ավելի են տարածվել։

Բացի այս, վերջին ամիսներին ռուսաստանցիների մեծ հոսք կա Հայաստանում, ինչը եւս վիրուսի տարածման պատճառ է:

Զրույցի ավարտին մասնագետը կոչով դիմեց մեր քաղաքացիներին՝ նշելով, որ պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել