Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Կորյունի Հարությունյանի եղբայրը, ում ծնողները կրկին անվանակոչել են Միքայել:

Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։

Մայրիկի՝ Սիրանուշ Հովհաննիսյանի խոսքով՝ վերածնվել է զոհված Միքայելը, տունը լցվել է նրա շնչով՝ վերաիմաստավորելով ընտանիքի անդամների կյանքը:

Շնորհավորում ենք Հարությունյանների ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել