Kiss.am-ը գրում է.
Չափաբաժին` 10
Պատրաստման ժամանակը` 45 րոպե
Ի՞նչ է անհրաժեշտ
1. 1 բաժակ ալյուր
2. 1 բաժակ շաքարավազ
3. 1 թեյի գդալ փխրեցուցիչ
4. 2 ձու
5. 250 մլ նարնջի հյութ
Ինչպե՞ս պատրաստել
1. Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից։ Սպիտակուցները հարել մինչև լավ պնդանալը։ Դեղնուցները հարել շաքարավազի հետ։ Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և ավելացնել դեղնուցին։
2. Աստիճանաբար, անընդհատ խառնելով, լցնել հյութի կեսը։
3. Խմորին ավելացնել հարած սպիտակուցը և զգուշորեն խառնել։ Խմորը լցնել յուղած կաղապարի մեջ և 30 րոպե թխել 180°С տաքացրած ջեռոցում։ Կեքսը հանել ջեռոցից, մակերեսին պատառաքաղով ծակոտիներ անել և թրջել մնացած հյութով։ Կարելի է մատուցել պաղպաղակով։
Բարի ախորժակ
Նյութի աղբյուր՝ http://www.kiss.am/load/xohanoc/narnjov_keqs/8-1-0-148
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել