Այսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր միջոցառմամբ մեկնարկել է տարվա առաջին զորակոչը, որին ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը, համայնքների ղեկավարներ:

Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են՝ միջոցառումը սկսվել է տերունական աղոթքով և ծաղկեդրմամբ:

Օրհնության կարգ է կատարել թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով մեր երկրի և  անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար:

Նորակոչիկները զինվորական կենտրոնական հավաքակայան են մեկնել բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել