Panorama.am-ը գրում է․

Արմավիրի մարզպետարանը ֆեյսբուքյան իր էջում գովազդում է թուրքական հայտնի բրենդը։

Դա էլ  հերիք չէ, թուրքական արտադրության հագուստը մարզպետարանի ներկայացուցիչը նվիրել է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սանձազերծած արցախյան երրորդ պատերազմում զոհվածի նորածին եղբորը։

«Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված էջմիածնեցի Միքայել Կորյունի Հարությունյանի եղբայրը, ում ծնողները կրկին անվանակոչել են Միքայել: Մայրիկի՝ Սիրանուշ Հովհաննիսյանի խոսքով՝ վերածնվել է զոհված Միքայելը, տունը լցվել է նրա շնչով՝ վերաիմաստավորելով ընտանիքի անդամների կյանքը:

Շնորհավորում ենք Հարությունյանների ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն»,-ասված է մարզպետարանի կայքում, որին կից հրապարակվել են մի քանի լուսանկարներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել