Mediahub.am-ը գրում է.
Հայ ժողովուրդը ինչ-որ ապրեց 2020 թվականին, այլևս չի տեսնելու, իսկ 2023-ը լինելու է վերածննդի տարի․ MediaHub-ին տված հարցազրույցում ասում է աստղահոգեբան Լյուսյա Հակոբյանը և մոլորակների օգնությամբ շարունակում գալիք տարվա բացահայտումները:
«Պատերազմը չի վերջացել, Արցախի հարցը չի լուծվել, որովհետև դա կախված չէ ո՛չ Հայաստանից, ո՛չ Ադրբեջանից: Ինչպես որոշի Կրեմլը, այդպես էլ կլինի, բայց Ռուսաստանի վիճակն էլ այն չէ։ Հեղափոխություն է սպասվում (ՌԴ-ում - խմբ.), որտեղ սահմանների հարց կլինի»,-նշեց նա
Շարունակելով ներկայացնել սահմանային վիճակը՝ Լյուսյա Հակոբյանը շեշտում է՝ գալիք տարում դարձյալ կրակոցներ կլինեն, որոնք հային սթափեցնելու համար են լինելու։ Ատղահոգեբանը նկատում է՝ թուրքն իր սադրիչ գործողություններն անում է նրա համար, որ հային սթափեցնի, բայց դեռ մեր ժողովուրդը չի արթնացել:
Ասղահոգեբանի խոսքով՝ Մարս մոլորակը թարս է պտտվում, ինչը նշանակում է, որ գալիք տարում ծայրահեղությունը, սադրանքն ու հրահրությունը մեր կողքով են քայլելու, բայց, կոչ է անում անում, պետք չէ տրվել այդ սադրանքներին:
«Ժողովրդին խուճապի են մատնում, թե թշնամին կմտնի Երևան, կգրավի Սևանը։ Դա չի լինելու, կեղծ է։ Առհասարակ սուտը գերակշռում է ու այսպես կլինի մինչև 2023 թվականի մարտի վերջ»,-ասաց նա։
Լյուսյա Հակոբյանը նշում է, որ 2023 թվականը հանցագործությունների բացահայտման, ամուսնալուծությունների տարի է լինելու, ընդհուպ մինչև 30 տարվա զույգերը հնարավոր է բաժանվեն, որովհետև կբացահայտվեն բազմաթիվ գաղտնիքներ:
«Բոլորը գիտեն, որ ես տղամարդկանց պաշտպանում եմ, որովհետև 2020 թվականից հետո իրենք շատ են թուլացել, մատնվել են անգործության, այսպես ասած՝ «կնոջ կերպար» են ընդունել։ Չեն աշխատում, բայց աշխատանք շատ կա, պարզապես կոտրվել են, եւ այս վիճակը կպահպանվի, դեռ 2023-ին էլ ոտքի չեն կանգնի»,-նշեց նա։
Աստղահոգեբանը շեշտում է՝ գալիք տարին բարեբեր է լինելու աշխատասերների համար՝ ով աշխատի, նա կուտի, կտխրեն՝ միլիարդատերերը, օլիգարխները։ Մարդիկ գումար կաշխատեն ոչ թե տներ ու մեքենաներ գնելու համար, այլ՝ ճամփորդելու, մշակույթներին ծանոթանալու համար:
Վերադառնալով հայաստանյան իրավիճակին՝ Հակոբյանը նշում է, որ երկրի ներքին ու արտաքին շիլաշփոթը կտևի մինչև 2024 թվականի վերջ։
«Ապագայում հայերի հետ շատերն են հաշվի նստելու, ի վերջո լսելի է դառնալու հայի ձայնը»,-նկատում է Հակոբյանն ու ընդգծում՝ հայն էմոցիոնալ է ու ամբարտավան։ Աստղաբանի խոսքով՝ հենց այդ ամբարտավանության պատճառով էլ հայ ազգը շատ հաճախ խնդիրների մեջ է հայտնվում:
«Մենք մշակ ժողովուրդ ենք ու պատահական չէ, որ մեր ժողովրդի քիթը մեծ է, աշխատող ենք ու պիտի ստեղծենք։ Եթե կարողացար 2023-ին գտնել քո «ես»-ը, ներքին բալանսն ու պահել ազնվությունը, ապա գալիք տարին քո համար ավելի հեշտ կլինի։ Պաշտպանի՛ր իրավունքներդ՝ կամքիցդ անկախ ոչինչ չանելով և սադրանքների չգնալով»,-եզրափակեց խոսքն աստղահոգեբանը: