Mediahub.am-ը գրում է.
Առնվազն 19 մարդ է զոհվել Կամբոջայի կազինոյում բռնկված հրդեհի հետեւանքով։ Փրկարարների խոսքով՝ մարդիկ իրենց դուրս են նետել պատուհաններից՝ հուսահատորեն փորձելով փրկվել բոցերից: Grand Diamond City կազինոյում հրդեհը բռնկվել է գիշերը և դեռ չի մարվել, հայտնում է թերթը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
«Այս պահի դրությամբ ունենք 19 զոհ»,- ասել է իշխանությունների ներկայացուցիչ Սեկ Սոհոմը: Նա զգուշացրել է, որ այդ թիվը «կարող է ավելի մեծ լինել», քանի որ փրկարարները դեռ չեն հասել համալիրի որոշ հատվածներ։
Թաիլանդի արտաքին գործերի նախարարության աղբյուրը հայտնել է, որ իրենք սերտորեն համակարգում են իրենց գործողությունները Կամբոջայի իշխանությունների հետ՝ «ներառյալ հրշեջ մեքենաներ են ուղարկում Թաիլանդի կողմից»:
Հարեւան թաիլանդական Սա Կեո նահանգի իշխանությունները հայտնել են, որ ավելի քան 50 մարդ է հոսպիտալացվել այնտեղ: Տեղի առողջապահության ներկայացուցիչ Պրապաս Պոկդուանգը AFP-ին ասել է, որ նրանցից 13-ը միացված են «կենսապահովման սարքին»։