Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն և «Եվրասիական մոնիթոր»-ը հարցում են անցկացրել Հայաստանում՝ պարզելով, թե ինչ են մտածում քաղաքացիները բարեկամ և ոչ բարեկամ երկրների մասին։ 

Ինչպես գրում է tsargrad.tv-ն, պարզվել է, որ մեծամասնության կարծիքով՝ Հայաստանի համար ամենաբարեկամ երկիրը Ֆրանսիան է։ Այս կարծիքին է հարցվածների 69 տոկոսը։

Ռուսաստանը այս ցուցանիշով երկրորդ տեղում է (52%)։ Ընդ որում, հարցվածների ուղիղ կեսը (26%) այն համարում է ոչ բարեկամ երկիր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել