Երբեմն կը մտածեմ, որ մենք՝ ՀԱՅԵՐՍ, արդեօ՞ք ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ԱԽՏՈՎ ենք վարակուած... Ազգային ինքնաոչնչացում չէ՞ ԱՐՏԱԳԱՂԹԸ սեփական երկրէն, հայրենի օճախէն, սեփական արմատներէն... Ազգային ինքնաոչնչացում չէ՞ իրարու նկատմամբ մեր անսէր, անարգալից, անսրտացաւ վերաբերմունքը... Տակաւին, ինքնաոչնչացում չէ՞ արդեօք, երբ այնքա՛ն նիհիլիստօրէն, ժխտողականութեամբ կը վարուինք մեր հարազատ Մշակութային-Հոգեւոր ԱՐԺԷՔՆԵՐՈՒՆ հետ, զանոնք փոխարինելով սուտ ու փուտ, կեղծ ու պատիր «արժէքներով»... Եւ այսպէս շարունակ, ՄԵՆՔ եւ ՄԵԶՄԷ ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐԸ կարծէք կռիւ ունի ինքն իրեն հետ, իր հաւաքական եւ սեփական ԵՍ-ին հետ....եւ ԵԼՔԸ կը գտնէ ԻՆՔՆԱԺԽՏՄԱՆ կամ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ մէջ` օտարուելով իր արմատներէն, իր ինքնութենէն, իր ամէնէն ՀԱՐԱԶԱՏ ու ԲՆԻԿ էութենէն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/502626389828478?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել