Դեկտեմբերի 21-ին հաղորդվել էր 34-ամյա Անժելա Մանուչարյանի և 2021 թ. ծնված որդու անհետ կորելու մասին:

Ոստիկանության Գորիսի, Արաբկիրի և Մաշտոցի բաժինների ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Անժելա Մանուչարյանը անչափահաս որդու հետ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի հյուրանոցում հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Գորիսի բաժին:

Նա հայտնել է, որ որդու հետ իր կամքով է հեռացել տնից և գնացել Գորիս: Նաև հայտնել է, որ իր և որդու նկատմամբ որևէ ոտնձգություն չի կատարվել:


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել