Չնայած սեքսուալության մասին տեղեկատվության ահռելի քանակին` մենք դեռ ինտիմ կյանքը բարդացնող նախապաշարմունքներ ունենք:
Եթե կանանց դուր չեն գալիս պոռնոֆիլմերը, ապա դրա պատճառը նրանց առանձնահատուկ ամոթխածությունը չէ: Թեև մեզ վրա ազդում են դարերով ձևավորված էթիկական նորմերը, որոնց համաձայն անկեղծ տեսարաններն ու սեքսի մասին խոսակցություններն անհարիր են և անընդունելի, բայց նման ֆիլմեր դիտելու ցանկության բացակայությունը կապված է ոչ թե ամոթի, այլ սեքսուալության և սեփական սեռական օրգանների մասին կանանց պատկերացումների առանձնահատկության հետ: Չէ՞ որ դրանք չեն երևում, թաքուն են պահվում, իսկ պոռնոֆիլմերը, ի տարբերություն էրոտիկ ֆիլմերի, ամեն ինչ բացահայտ ու մանրակրկիտ ցույց են տալիս: Նման ֆիլմերն ավելի շատ համապատասխանում են տղամարդկանց ֆանտազիաներին, ինչը շատ հեշտ է բացատրվում` նրանց սեռական օրգանները երևում են, դրանք կարելի է տեսնել և շոշափել:
Թեև պոռնոֆիլմերում ցուցադրվում են և տիպիկ կանացի ֆանտազիաների սցենարներ` վուայերիզմ (այլոց սեքսին ծածուկ դիտելու փորձ), ենթարկում, տիրում: Դիտելով պոռնոֆիլմերը` կինը կարող է նույնականացնել իրեն ֆիլմի հերոսների հետ:
Հաճախ պոռնոֆիլմի դիտման ընթացքում ստացած գրգռումն օգնում է սիրելիի հետ հարաբերությունների այլ տեսակները զատել սեքսուալ ոլորտից: Չէ՞ որ երբեմն մեծ նշանակություն տալով զգացմունքներին` կինն ազատ չի լինում սեքսի ժամանակ, ամաչում է մարմնական հաճույք ստանալ սիրելիի հետ: Իսկ այն, ինչ նա տեսնում է էկրանին, նույնականանում է իր սեքսուալ ցանկությունների հետ և բացում է նրան: