Բայց ջոկո՞ւմ եք, «Փարքինգ սիթին» սեփական տուգանային հրապարակ ունի, ու ով կարմիր գծերի հետ պրոբլեմ ունեցավ, ավտոն տանում են այնտեղ: Ասում են` քաղապետարանն է մեզ լիազորել: Սպանիչ իրողություն է:
Որ այդպես է, թող Արդարադատության նախարարությունը «Փարքինգ սիթիին» լիազորի` սեփական գաղութ բացեն, առավել կամակոր վարորդներին տանեն, նստեցնեն, կառավարությունը լիազորի՝ սեփական դատարան բացեն, պարտք ունեցող վարորդներին դատեն, ԴԱՀԿ-ն լիազորագիր տա` գնան վարորդների տները գույքի առգրավում իրականացնեն, ոստիկանությունը լիազորի` գնան վարորդներին սեփական քաղմասեր տանեն, տփեն... Նույն տրամաբանությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել