Շատ մարդկանց են գրավում հզոր և արագընթաց մեքենաները: Դա զարմանալի չէ, նրանք հրաշալի տեսք ունեն, բավականին թանկ են, և հետևաբար` ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց այդպիսի շքեղություն: Ամեն տարի արտադրողների մոտ նոր մտքեր են առաջանում, իսկ մեքենաներն ավելի արագընթաց են դառնում:
10. Ferrari Enzo

«Ferrari Enzo»-ն համալրված է 6.0L V12 շարժիչով` 660 ձիանուժ հզորությամբ (7800 պտույտ րոպեում): «Enzo»-ն 0-100 կմ/ժ արագություն է հավաքում 3,6 վայրկյանում և հասնում է 350 կմ/ժ առավելագույն արագության:
9. Lamborghini Aventador LP700

376.000 $ արժողությամբ «Lamborghini Aventador»-ը անվանվել է ի պատիվ իսպանական ցլամարտի հանրահայտ կենդանու: 700 ձիաուժ հզորությամբ և կործանիչի տեսքով 6.5L V 12 շարժիչը կարող է արագություն հավաքել մինչև 100 կմ/ժ 2,9 – 3 վայրկյանում, իսկ մաքսիմալ արագությունը կազմում է 350 կմ/ժ:
8. McLaren F1

«McLaren F1» նոր սերունդը բնորոշվում է շարժիչի կետրոնական դիրքով: Գորդոն Մյուրեյը մեքենայի նախագծման ժամանակ օգտագործել է բնածխային նյութեր՝ ընդհանուր քաշը նվազեցնելու համար: Առավելագույն արագությունը 390 կմ/ժ է, 100 կմ/ժ-ի հասնում է 3,2 վայրկյանում: Շարժիչի հզորությունը 550 ձիաուժ է:
7. Saleen S7

Ամերիկյան բարձրատեխնոլոգիական սուպերմեքենան՝ «Saleen S7», նույնպես համարվում է ամենաարագընթաց մեքենաներից մեկը: 750 ձիաուժ հզորությամբ հզոր շարժիչը հնարավորություն է տալիս զարգացնել 399կմ/ժ արագություն, իսկ 100 կմ/ժ-ի հասնում է 3.3 վայրկյանում:
6. Koenigsegg CCXR

Մեքենաներ արտադրող ամենաերիտասարդ ընկերությունը Շվեյցիայից ներկայացնում է «Koenigsegg CCXR»-ն: Թափքն արված է ալյումինից, որը բավականին թեթևացրել է քաշը, ինչը և թույլ է տալիս 1018 հզորությամբ շարժիչին (7200 պտույտ րոպեում) հասնել 402կմ/ժ առավելագույն արագության: 100կմ/ժ արագության հասնում է 2.9 վայրկյանում: Այս սուպերմեքենան համապատասխանում է էկոստանդարտների, քանի որ աշխատում է բիոէթալոնի հիման վրա՝ վառելիքի 22լ/100կմ ծախսատարությամբ:
5. SSC Ultimate Aero TT

Այս չափազանց թանկարժեք սուպերմեքենան ունի 1183 ձիաուժ՝ 7200 պտույտ րոպեում, առավելագույն արագությունը 425կմ/ժ է, 100կմ/ժ-ի հասնում է 2.78 վայրկյանում: Մեքենան բավականին հարմարավետ է, սրահը կաշեպատ է, նավիգացիոն համակարգը հագեցված է վերջին տեխնիկական նորարարություններով, բայց մեքենան լիցքավորելու համար հարկավոր է դիմել արտադրող ընկերությանը. հասարակ վառելիքը չի համապատասխանում: Այն երկար ժամանակ պահպանում էր համաշխարհային ռեկորդը սերիական մեքենաների մեջ՝ 412կմ/ժ, մինչև 2010թ.-ին «Bugatti Veyron» նոր ռեկորդ սահմանեց՝ 431 կմ/ժ:
4. Bugatti Veyron Super Sport

Այս մեքենան «Bugatti» ընկերության սերիական սուպերմեքենաներից մեկն է: Այն առաջատար է արագընթաց մեքենաների ցանկում. 100 կմ/ժ-ի հասնում է 2.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 431 կմ/ժ է: Շարժիչի հզորությունը 1200 ձիաուժ է և զարգացնում է 6000 պտույտ րոպեում: Սա պաշտոնապես աշխարհի ամենաարագընթաց սերիական մեքենան է:
3. Koenigsegg Agera 2013 R

Այս հիասքանչ շվեդական մեքենան չի կարող անտարբել թողնել որևէ մեկի: Շարժիչի հզորությունը 1115 ձիաուժ է (7300 պտույտ րոպեում), հնարավորություն է տալիս զարգացնել 440 կմ/ժ արագություն, բայց որոշ դեպքերում այն կարող է կազմել 453 կմ/ժ, իսկ 100 կմ/ժ-ի հասնում է 2.9 վայրկյանում: Մեքենայի անվասկավառակները պատրաստված են ածխածնային մանրաթելերից:
2. Hennessey Venom GT 2013

«Hennessey Venom GT»-ին կարելի է տալ երկրորդ հորիզոնականը «SSC Tuatara»-ից հետո: «Hennessey Venom GT»-ն մինչև 100 կմ/ժ արագությունը հավաքում է 2,2 վայրկյանում: Շարժիչն ունի 1200 ձիաուժ հզորություն: 2013թ.-ի հունվարի 21-ին «Hennessey Venom»-ը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում 0-300 կմ/ժ արագությունը 13.63 վայրկյանում հավաքելու համար: Մինչ այդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր «Koenigsegg Agera R»-ին՝ 14,53 վայրկյան:
1. SSC Tuatara

«SSC Tuatara»-ն ունի 7.OL V8 Twin Turbo շարժիչ` 1350 ձիաուժ հզորությամբ, 100կմ/ժ զարգացնում է 2.5 վայրկյանում: Մեքենայի մաքսիմալ արագությունը 443 կմ/ժ է: 7 աստիճանից բաղկացած փոխանցման տուփը կարող է լինել ինչպես կիսաավտոմատ, այնպես էլ մեխանիկական: Այս մի քիչ ֆուտուրիստական տեսք ունեցող մեքենան իր դասի մեջ ամենաարագընթացն է:



