• Թշնամին երեկ երեկոյան ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր մեր բանակը կրակել է իրենց ուղղությամբ։ ՀՀ դե-ֆակտո ՊՆ-ն չոր ու ցամաք հերքել էր դա։ Այն, որ թուրքերի ասածը սուտ է, աքսիոմատիկ ճշմարտություն է։ Հարցը դա չէ։ Հարցն այլ է։
• Բանն այն է, թե ինչ տեղանուններ են նշված հաղորդագրության մեջ․ իբր «Ղարաքիլիսայի շրջանի Ղզլջուղ բնակավայրից» հրաձգային զինատեսակներից (!) կրակ է բացվել «Լաչինի շրջանի Ահմեդլու գյուղի» ադրբեջանական դիրքերի դեմ։
• Պարզաբանեմ։ Թուրքերը Սիսիանը «Ղարաքիլիսա» են հորջորջում։ Ղզլջուղ բնակավայր չկա, դա նախկին կաթնապրանքային փերմա է Ուխտասար տանող ճանապարհին՝ ՀՀ՝ վաղուց գոյություն չունեցող «միջազգայնորեն ճանաչված սահմաններից» 7 կմ ներս։ Իսկ «Ահմեդլուն» ժամանակավորապես օկուպացված Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղն է։ Ղզլջուղից մինչև Հերիկ 22 կմ է, իսկ մինչև «սահման», ինչպես ասացի, 7 կմ։
• Ի՞նչ կաներ իրական ազգային իշխանությունը։ Ժողովրդից չէր թաքցնի, որ այդ հատվածում մեր դիրքերը ևս 7 կմ հետ են մղվել, իսկ թշնամին ընդհուպ մոտեցել է Երևան-Գորիս-Մեղրի ճանապարհին ու Սպանդարյանի ջրամբարին, ամեն ինչ կաներ ռազմական ճանապարհով դրանք հետ բերելու կամ գոնե եղածն ամրացնելու համար։ Դրանից զատ՝ այս փաստերը կներկայացներ մանրամասն՝ ի հերքումն թշնամու ստի։ Դրանով ավելի հիմնավոր ցույց կտրվեր, որ հրաձգային զինատեսակից անհնար է Ղզլջուղից կրակել մինչև «սահման», էլ չեմ խոսում Հերիկի մասին, որ սարի այն կողմն է։ Բացի այս՝ կոնկրետ բողոք կհայտնվեր թշնամու կողմից հայկական տեղանունների աղավաղման ուղղությամբ՝ միջազգային հանրությանը դա ներկայացնելով որպես ապակառուցողականություն և բանակցություններին վնաս։
• Ի՞նչ է անում թուրքական իշխանությունը։ Չոր ու ցամաք մեկտողանոց հերքում է տալիս, շարունակում զինաթափել, կազմաքանդել ու հեղինակազրկել բանակը և ոչ մի խոսք չասել հայկական տեղանունների լլկման դեմ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/pfbid0A76drYJforanajbSH5a5oxvAkhfL31hrVFSzJFSfbLiSsanpUyCcK14rimqJjiCtl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել