Ի՞նչ սխալներ ենք գործում մենք` կանայք, սեքսի ժամանակ
Մի կատակեք անկողնում
Անհավատալի է, բայց փաստ` մերկ մարդու մոտ հումորը գրեթե բացակայում է: Ուստի անհարմար կատակը կարող է վերջ դնել ռոմանտիկ գիշերվան: Տղամարդիկ սիրում են ուրախ աղջիկների, բայց սեքսն ու ծիծաղն անհամատեղելի են:
Հետքեր մի թողեք
Ցանկացած տղամարդ երազում է կրքոտ սիրուհու մասին, բայց քչերն են ուզում, որ նրա մասին իմանան բոլորը: Կծելու և ծծելու հետքերը մարմնի երևացող հատվածներին ընկալվում են որպես պիտակ թողնելու փորձ, ինչը տղամարդիկ այդքան էլ չեն սիրում:
Մոռացեք կառուցվածքի մասին
Տղամարդիկ ննջասենյակից դուրս անգամ նյարդայնանում են, երբ կանայք տարված են լինում իրենց արտաքինի վրա, իսկ սեքսի ժամանակ դա կարող է տղամարդուն հունից հանել: Հավատացեք` եթե դուք անընդհատ մտածեք, թե ինչ տեսք ունեք, տղամարդը դա կնկատի և ընդհանրապես չի ոգևորվի դրանից:
Անտարբեր մի եղեք
Եթե արդեն իսկ հայտնվել եք անկողնում, հիմարություն է Սառցե թագուհի ձևանալ, ում սեքսն ընդհանրապես հետաքրքիր չէ. անհասանելիությունը կարող է գրավել միայն հարաբերությունների սկզբնական փուլում: Եթե բանը հասել է սեքսին, ապա տղամարդը ցանկանում է տեսնել, որ գրգռում է ձեզ ոչ պակաս, քան դուք իրեն:
Չափը մի անցեք
Այն, ինչ լավ է դիտվում պոռնոֆիլմերում, իրական կյանքում կարող է անկապ լինել: Մի գերագնահատեք ձեր դերասանական կարողությունները և մի փորձեք կենդանական կիրք ցույց տալ, եթե այն իրականում չկա: Ժամանակի ընթացքում ցանկացած նորմալ տղամարդ սովորում է տարբերել իրական օրգազմը ոչ իրականից, ուստի զգույշ եղեք:
Լռեք
Ննջասենյակը խոսակցությունների վայր չէ. սեքսով զբաղվելիս տղամարդը կարող է կենտրոնանալ միայն մի բանի վրա` կամ սեքսի, կամ խոսակցության: Ուստի հետաձգեք ձեր քննարկումները սեքսից հետո:
Մի վիրավորվեք
Սեքսի ոչ ավանդական տեսակներին և դերային խաղերին կարելի է տարբեր կերպ վերաբերվել: Մեկը սիրում է դրանք, մյուսը` ոչ: Բայց ձեր սեքսուալ նախասիրությունները ձեր ճակատին գրված չեն, ուստի երբ տղամարդն ինչ-որ բան է առաջարկում, որ ձեր սրտով չէ, պարզապես հրաժարվեք:
Մի համեմատեք
Ո՞վ է ձեզ ասել, որ ձեր տղամարդն ուզում է լսել, որ Արմենից լավ է համբուրվում, Արսենից հազար գլուխ հնարամիտ է անկողնում, իսկ իր առնանդամն ավելի մեծ է, քան Արայինը:
Հետևեք ձեզ
Տղամարդիկ հանգիստ են ընդունում արտաքինի թեթև թերությունները, բայց տանել չեն կարողանում չխնամված կանանց: Թափթփված մատնահարդարումը, չսափրված ոտքերը, մաշված ներքնազգեստն ու կեղտոտ մազերը ոչ ոքին չեն գրգռում:
Նախաձեռնող եղեք
Հարաբերությունների սկզբնական փուլում տղամարդն ավելի շատ որսորդ է, բայց հետագայում նրանք ակնկալում են կնոջ նախաձեռնողականությունը նույնպես: