Ինչպես ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, Ռուսաստանը մեծ ուշադրություն է դարձնում հետխորհրդային տարածքի երկրների, այդ թվում՝ Անդրկովկասի տարածաշրջանի հետ համագործակցությանն Ուկրաինայում ԱՄՆ ռազմական կենսաբանական ակտիվության բացահայտման ֆոնին։
«Մեզ համար կարևոր է համոզվել, որ մեր սահմանների անմիջական հարևանությամբ իրականացվող կենսաբանական հետազոտությունները, հատկապես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ համատեղ, վտանգ չներկայացնեն Ռուսաստանի անվտանգությանը»,- ասել է Գոնչարը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կառուցողական է ընկալում Ռուսաստանի կողմից առաջ քաշված նախաձեռնությունները կենսաանվտանգության ոլորտում համագործակցության իրավական դաշտ ձևավորելու համար։ Մոսկվան ակնկալում է ադրբեջանական կողմի հետ այս ոլորտում ավելի ակտիվ համագործակցություն։
Դիվանագետը նաև ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը սպասում է Վրաստանի պաշտոնական պատասխանին ռուս փորձագետների՝ Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոն այցելելու խնդրանքին։ Մոսկվան ցանկանում է համոզվել, որ փակ ռազմական կենսաբանական հետազոտություններ չեն անցկացնում, հավելել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



