Անդրադառնալով Լաչինի միջանցքում վերահսկողության հնարավոր մեխանիզմների ներդրմանը՝ Սյամոյի «Միասնական հայրենիք» կուսակցությունը մի հայտարարություն է տարածել՝ իր տեսանկյունից գնահատելով ստեղծված իրավիճակը, ապա վերջում եզրահանգել՝ տարակուսելի է Արցախի Հանրապետության իշխանությունների հանցավոր ինքնավստահությունը սեփական ժողովրդի նկատմամբ ուժի և ուժի սպառնալիքի շարունակական դրսևորումների ֆոնին, ԱՀ ներքաղաքական դասավորվածությունը չի արտացոլում հետպատերազմյան իրողությունները․ քաղաքական ղեկավարությունը բացարձակ անհաղորդ է Արցախում և Արցախի շուրջ մարտահրավերների էությանը, որոնց հաղթահարումը հնարավոր է բացառապես նոր ընտրությունների ելքով, որոնց արդյունքում Արցախի ժողովրդի վստահության մանդատ ստացած իշխանությունը Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու պոզիտիվ լեգիտիմություն կստանա, այլապես ժողովուրդը կարող է դիմել համարժեք քայլերի:

Տվյալ պարագայում կարևոր է ուշադրություն դարձնել թերևս ոչ այնքան Արցախի իշխանությունների հասցեին Սյամոյի շռայլած էպիտետներին կամ իրավիճակին տրված գնահատկանին, որքան այս հայտարարության իրական հեղինակի նպատակներին ու թիրախին:

Չնայած Սյամոն պարբերաբար հայտարարում է,որ աչք չունի ոչ մեկի աթոռի վրա,իսկ իր բոլոր նկատառումներն ու հորդորները բացառապես արդյունք են հայրենասիրության, սակայն Սյամոյին լավ ճանաչողները կհաստատեն, որ նա ուղղակի ավելորդ համեստություն է անում, քանի որ միակ բանը, որի մասին Սյամոն երազում է, իշխանությունն է՝ շաղաղված ամերիկյան դոլարի բույրով. հենց այդ մոլուցքն էր պատճառը, որ Աննայի ձեռքը բռնած՝ Սյամոն ծախեց Արցախը՝ երաշխավորելու թշնամական ուժերի աներկբա հաղթանակը մարտի դաշտում: Ասել կուզի՝ արցախյան իշխանությունների հասցեին հնչեցրած կշտամբանքը բացառապես արվել է՝ անձնական նկատառումներից ելնելով. Սյամոն ուզում է Արցախում լուրջ դիրքերի հասնել, իսկ դրա համար պետք է ինչ-որ կերպ ի ցույց դնել սեփական առավելությունը:

Մյուս կողմից՝ չափազան հետաքրքիր է այն հարցը,թե կոնկրետ ում է հասցեագրել իր քննադատությունն ու կշտամբանքը ընդդիմադիր Սյամոն, Արայիկ Հարությունյանի՞ն, թե՞ ասենք Ռուբեն Վարդանյանին՝ նկատի ունենալով այն պարզ ճշմարտությունը, որ ներկայումս Արցախում ռեալ իշխանությունը պատկանում է հենց վերջինիս:

Սյամոն հայտարարել էր, որ դեռևս վաղ է՝ հստակ գնահական հնչեցնելու Վարդանյանի վերաբերյալ, քանի որ նրան ժամանակ է հարկավոր՝ լիարժեքորեն ինքնադրսևորվելու: Արդյոք Ռուբեն Վարդանյանին Սյամոյի կոմղից տրված ժամանակը սպառվե՞լ է, թե՞ ամեն ինչ դեռ նոր է սկսվում, և նույնիսկ բացառված չէ, որ Սյամոն համագործակցի Վարդանյանի հետ՝ նրա հետ գործարքի մեջ մտնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել