Tert.am-ը գրում է․

ՌԴ Կուրսկի մարզում՝ «Կուրսկի օդանավակայանի տարածքում» անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո նավթի պահեստավորման տանկ է բռնկվել, հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում։ Զոհեր և վիրավորներ չկան, գրել է նա։

Դեպքի վայրում են հատուկ ծառայությունները։

Կուրսկի օդանավակայանի մոտ հարձակումը երրորդն էր Ռուսաստանում վերջին երկու օրվա ընթացքում՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից նախօրեին Սարատովի և Ռյազանի մերձակայքում գտնվող օդանավակայանների վրա հարձակումներից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել