Tert.am-ը գրում է․
Կիրակի Վաշինգտոնում կայացել է Քենեդու անվան կենտրոնի մրցանակաբաշխությունը, որն այս տարի անցկացվել է 45-րդ անգամ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ դերասան Ջորջ Քլունին, նրա կինը՝ միջազգային իրավաբան Ամալ Քլունին, դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը, դերասան Մեթ Դեյմոնը, U2 ռոք խումբը, կատակարգու Սաշա Բարոն Քոհենը:
Հատկանշական է, որ Ջուլիա Ռոբերտսը, որը հայտնի է Քլունիի հետ վաղեմի ընկերությամբ, միջոցառմանը ներկայացել է Moschin նորաձևության տան չափազամց ուշագրավ զգեստով՝ վրան Քլունիի՝ տարբեր տարիներին արված լուսանկարների պատկերներ:
Ջուլիա Ռոբերտսը՝ ամուսնու հետ
Ջորջ Քլունին՝ կնոջ հետ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/12/05/hollywood/3868851
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել