Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը նշել է դստեր՝ Ալլա-Վիկտորիայի ծննդյան օրը։ Այս մասին հայտնում է Super Telegram ալիքը։
Երաժիշտը դստերը նվիրել է Louis Vuitton-ի վերջին հավաքածուի ականջօղեր։ Կիրկորովն աքսեսուարը գնել է 52 հազար ռուբլով։ 11-ամյա Ալլա-Վիկտորիան շնորհակալություն է հայտնել հորը նվերի համար՝ նշելով, որ զարդերը շատ գեղեցիկ են։
«Իհարկե, սիրելիս: Նույնքան գեղեցիկ, որքան դու», - ասել է Կիրկորովը:
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=493057&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել