Սեպտեմբերյան պատերազմից անմիջապես հետո, երբ պարզվեց, որ թշնամին ընդամենը 4 կիլոմետրա հեռու Ջերմուկից՝ ինչ մեղքս թաքցնեմ միամիտի պես մտածում էի, որ մի գուցե սա այն անդառնելիության կետն է, որից հետո Հայաստանի և Արցախի պետականությունը աղետի հասցրած վարչախմբին հաշված օրեր են մնալու: Սակայն դա էլ մարսվեց մեր բոլորիս կողմից: Ընդորում այնպես մարսվեց, որ արդեն ամեն ինչ մոռացվել է: 1918-ի գարնանը, երբ հայկական զորքը նահանջում էր Արևմտյան Հայաստանից՝ տարածքներ թողնելով թուրքական առաջացող զորքերին՝ մեր կարմիր գիծը Սարդարապատն էր, որտեղ թուրքերի ջարդը տվեցինք և կռիվներով պետություն ստեղծեցինք: Հարց է առաջանում իսկ հիմա դեռ ինչքա՞ն պետք է զիջենք՝ թուրքին ու նրանց ֆիլիալ պետական դավաճանների իշխանությանը: Ինչքա՞ն տարածքներ դեռ պետք է հանձնենք: Ինչքա՞ն սահմանային հատվածներ պետք է օկուպացվեն, քանի՞ հարյուր կամ հազար զոհեր պետք է դեռ լինեն: Քանի տասնյակ կիլոմետր դեռ պետք է թշնամին խորանա մեր տարածքում: Ո՞րն է մեր այսպես ասած կարմիր գիծը, որից հետո հասկանանք, որ այսպես շարունակել չի կարելի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: