Թոշակը 3 հազար դրամով ավելացրեցին, փոխարենը ընդհամենը 18 հազար դրամ ստացող 3 հազար ընտանիքի նպաստը կտրեցին։ Այն պարագայում, երբ կենսաթոշակի միջին չափը կազմում է մոտ 45 հազար դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամ։ Այսինքն բավական չէ, որ թոշակ և նպաստ ստացող մարդկանց պետությունը փաստացի չի ապահովում նույնիսկ սննդի նվազագույն հարցը ու մի բան էլ նպաստից կտրում է։
Մարդկանց, այո, պետք է պետությունը մոտիվացնի աշխատելու, եթե ֆիզիկապես ունակ են կամ չկան չաշխատելու այլ օբյեկտիվ խոչընդոտներ, ոչ թե նպաստից էլ կտրի ու թողնի բախտի քմահաճույքին։ Պաշտոնյաներդ միլիոններով փող եք առնում, բայց թոշակառուի ու նպաստառաուի հացը կտրելուց վատ չեք զգում։
Կարճ ասած ` 《ապագան》 ավելի շատ մարդու տուն մտավ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.harutyunyan.37/posts/pfbid0jw3kNJ3dVka7YcUr7bac4f97JQtsK3S1fQiZtAHeqCjq814ZYfaSJtkLuVcNdEXKl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել