Ու մենք խոշորացույցով ենք նայում ամեն ինչին: Նկատում ենք դեմքի մաշկի ավելորդ ծակոտիները, որոշ մասերում անհամապատասխան աղվամազիկներն ու ոչ հարթ մակերեսը: Մենք ավելի ենք մոտեցնում խոշորացույցն ու տեսնում դեռ չգոյացած, բայց ծնվող կնճիռներ: Տեսնում ենք դեմքի գունատությունը...
Տեսնում ենք ամեն ինչ ու չենք նկատում.... հայացքը....
Մոտեցնում ենք, որ լավ տեսնենք, ու չենք տեսնում անգամ ակնհայտը:
Մենք սիրում ենք փնտրել թերություններ: Եվ գտնում ենք: Կարողանում ենք:
Ցած գցեք խոշորացույցները....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/angeladayan/posts/346205948847623
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել