Լրագրողից բացի, երկար ժամանակ մատուցող եմ աշխատել։ Վերջին տեղը քաղաքում հայտնի մի ցանց էր, որն ավելի շատ նման էր սյուրեալիստական ռեժիմային օբեկտի։ «ատուցողներին թույլ չէին տալիս հեռախոս բռնել գործի ժամանակ, բարմենը պիտի սաղի հեռախոսները ձեռից հավաքեր, իսկ եթե մեկի ձեռը հեռախոս տենային, իրան չէ, այլ բարմենին աշխատավարձ չէին տալիս։
Աման լվացողի մոտ առանձին գեյզեր էր դրած։ Գեյզերի վրա էլ առանձին լույսի հաշվիչ էր։ Եթե 10 կիլովատից ավել հոսանք էր վառվում, շեֆը կամ մենեջերն անջատում էին հոսանքն, ու կինը լվանում էր սառը ջրով, կամ էլ ինքն էր լույսի փողը տալիս։ 16 ժամ աշխատանքի համար աման լվացողը ստանում էր օրը 4000 դրամ։
Միսը պահվում էր, ուշադրություն, 40 օր։ Եթե խոհարարը պատահաբար միսը փտացներ, փողը ինքն էր տալիս։
Ու ոչ մեկ էն 2 ամսվա մեջ, որ ես էնտեղ աշխատում էի, չբոյկոտեց։ Մի օր մի քանիսին ասի՝ 2 օր սաբոտաժը իրանց վրա կնստի մոտ 600 000 դրամ, իրանք մեր սաղիս պահանջները կկատարեն, որտև վախկոտ քած են, բայց ոչ մեկ չհամաձայնվեց։ Որովհետև մեկը հիվանդ մեր ուներ, մեկը շաքարով հիվանդ էրեխա, մեկն է բանակի փող էր հավաքում, ու ոչ մեկ վստահ չէր, որ իրա մեջքին կանգնող կլինի։ նենց որ, մինչև Հայաստանում նորմալ արհմիություններ չլինեն, աժխատողը ճարտության ա պարտադրված ու շեֆին հաճոյանալու համար ինչ ասես՝ կանի։ Հայաստանի թիվ մեկ խնդիրն արհմիությունների ստեղծումն ա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/717273324965858
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել