Panorama.am-ը գրում է.

Նիհարելու համար հարկավոր է ավելի շատ տնական սնունդ ուտել: Այս մասին ասում է  սննդաբան Մենդի Էնրայթը: Նա նշել է հինգ պարզ սովորություններ, որոնք օգնում են կրճատել կալորիաները և նիհարել։

«Eat This, Not That»-ը ներկայացնում է սննդաբանի խորհուրդները։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է օրվա ընթացքում ավելի շատ շարժվել և ավելի քիչ նստել։ Սննդաբանի կարծիքով՝ արդյունավետ նիհարելու համար օրական 1,5 ժամ կամ մեկ ժամ մարզվելը բավարար չէ: 

«Օրինակ, դուք կարող եք մի պահ հեռանալ ձեր աշխատասեղանից և մի փոքր մարզվել, կամ ընտրել ավելի երկար քայլելու երթուղի դեպի ձեր տուն կամ խանութ»,- ասել է նա։ Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տալիս կանոնավոր ուժային վարժություններ անել։

Նա նաև նշել է, որ տանը կերակուր պատրաստելը ավտոմատ կերպով նվազեցնում է կալորիաների ընդունումը, քանի որ այդպես հնարավոր է վերահսկել բաղադրիչները և չափաբաժինները: Նրանց համար, ովքեր սովոր չեն ճաշ պատրաստել, սննդաբանը խորհուրդ է տալիս սկսել պարզ կերակուրներից։

Դիետոլոգը խորհուրդ է տալիս բաց չթողնել նախաճաշը։ Բացի այդ, ըստ նրա՝ պետք է  ուտել ավելի հաճախ և փոքր չափաբաժիններով, քան հազվադեպ և չափից շատ ուտել: Մեկ այլ խորհուրդ նիհարելու համար. պետք է ավելի շատ ջուր խմել՝ չփոխարինելով այն սուրճով, թեյով կամ  ալկոհոլով:

Էնրայթի խոսքով՝ հարկավոր է սննդակարգում պետք է գերակշռի բանջարեղենը,  քանի որ այն առողջարար է, ունի ցածր կալորիականություն, լավացնում էն մարսողությունը և երկարացնում հագեցվածության զգացումը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել