Քանի որ ես շատ չթափթփված եմ,պարզվեց ,որ կորցրել էի սոցիալական քարտս:Էսօր գնացի նորը ստանալու`Զեյթունում:

"Սպասասրահում" ասեղ գցելու տեղ չկար,մոտեցա վերցրեցի համարը 367,իսկ էդ ժամանակ էկրանին 158-րդ էր վառվում:

."Սպասասրահում" տիրում էր ժողովրդական բույրերի մի ամբող փունջ:Իսկ ահա ինտեռիերը հետևյալն էր`հատակ և մի քանի իշաոտնուկներ,որոնց վրա ծվարել էին սպասումից հոգնած մի քանի տարեց կանայք:



Սպասումը բերեց այնպիսի մտքերի,ինչպիսին էն,ասենք մարդկային էվոլուցիան,եվրոպական գաղափարներ,սամիյե գումաննիյե գաղափարի վ միրյե:Խեղդոց:Ես մտքով տեսա,թե ինչպես կիսակապիկը վերաճեց մարդու,զարգացավ,ստեղծեց իր համար քաղաքակիրթ պայմաններ:
Ես ատում եմ աշխարհի բոլոր քարտերը և համամարդկային բոլոր բույրերի փունջը:



Այստեղ ես արդեն մոտ էի տիեզերական մեծ պայթյունի թեորետիկ լուծմանը,եթե միայն ողնաշարիս ցավը ինձ չշեղեր:
Եվ երբ հերթն հասավ ինձ ու ես արդեն բաղձալի դռան մոտ էի,տեսա ինձ նախանձող ու թախանձագին հայացք նետող ժողովրդական մի ամբողջ բույլ:Ես համարյա ինձ զգում էի օսկար ստանալիս:

Աշխատողի այն հարցին ,թե ինչու եմ մեջքս բռնել,պատասխանեցի,որ իմ չծնված զավակների համար ես պարտավոր եմ սոց քարտին:Տիկինը խնդմնդաց քթի տակ,տվեց նորածին քարտս ու ես դուրս եկա...

Չէ,ես դուրս ցատկեցի,ես ուղղակի ճախրեցի դուրս ՃՃ
 ՎՆԻՄԱՆԻՈՒ`կուլմինացիոն պահ,երբ ես դուրս հորդեցի ժողովրդի ծոցից,մի տեսակ ուժեղ քամի էր,մի ձեռքս նորածին քարտն էր,մյուսում ֆոտոխցիկս:Հեռախոսիս զանգ եկավ,ուզեցի գրպանիցս հանեմ այն,բայց քանի որ մի ձեռքս խիստ զբաղված էր քարտաշատ ձեռքիս օգնությանը դիմեցի:
Չեք հավատա.բայց քամին տարավ թույլ բռնած քարտս ուղիղ փողոցի զեբռայի վրա,որի վրայից մի երթուղային տեղն ու տեղն անցավ,հետո մի ժիգուլի:Հիմա ուզում եմ անցնեմ փրկեմ քարտս,բայց ելք չկա,փողոցը խիտ,լիքը մեքենա ու որդեկորուս մոր հայացքով նայում եմ հեռացող քարտիս,որը ընկավ այո`ուղիղ կոյուղու ցանցաձև կափարիչից այն դին:
Սքանչելի պահ էր...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել