MediaHub.am-ը գրում է․

Պեմզաշենում մոր և երկու երեխաների առանձնակի դաժանությամբ սպանության գործով կալանավորված 32-ամյա Վրույր Բարսեղյանի հիվանդության դեպքում հնարավոր էր, որ նա նման քայլի գնար։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արթիկի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետի վարիչ Շուշանիկ Յուզբաշյանը։

Սա, թերևս, միակ հստակ պատասխանն էր, որ ստացանք մեզ հուզող հարցերին:

Նա հրաժարվեց այլ տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ հարցն իրենց իրավասության տիրույթում չէ, տեղեկատվությունը տրամադրված է ոստիկանությանը, ինչի մասին MediaHub-ը քիչ առաջ տեղեկացրել էր, և ցանկացած հարցի պատասխան պետք է փորձենք ստանալ հենց ոստիկանությունից։

Յուզբաշյանը, մասնավորապես, հրաժարվեց պատասխանել հարցին, արդյոք իրենց մոտ հաշվառված Վրույր Բարսեղյանը դեղորայքային բուժում է ստացել, ինչպիսի հաճախականությամբ է գտնվել բժիշկների հսկողության տակ և արդյոք իր դիագնոզը հնարավորություն կընձեռի նրան խուսափել պատժից.

«Որևէ հարցի իրավասու չեմ պատասխանել»,- նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ MediaHub-ը տեղեկացրել էր, որ Վրույր Բարսեղյանը հաշվառված է Արթիկի հիվանդանոցում՝ հոգեբույժի կաբինետում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել