Երեկ Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայրի տներից մեկում 18 օրական երեխայի մահն արհեստական կերից խեղդվելու հետեւանքով է եղել:
«ՀԺ»-ին հասած տեղեկությունների՝ մայրը կերակրել է արհեստական կերով, ապա թողել, սենյակից դուրս եկել, իսկ երբ կրկին վերադարձել է սենյակ, հայտնաբերել է, որ երեխան չի շնչում: Ըստ մեր աղբյուրի՝ հնարավոր է՝ երեխան տան անդամների ոչ ժամանակին նկատելու կամ անուշադրության պատճառով է մահացել:
ՀՀ քննչական կոմիետից լրատվամիջոցին հայտնեցին, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 18.25-ին, «Դիլիջան» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Հաղարծին բնակավայրի տներից մեկը, որտեղ 2022թ. ծնված երեխան (տղա) մահացած է եղել:
Արտաքին զննությամբ երեխայի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները պարզվում են: Հաղորդումը եւ կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզում 18 օրական երեխա է մահացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել