Խորանը ներսից ա փտած: Է, թող քանդեն, թող մեր բոլոր պատմամշակութային հուշարձաններն իսպառ վերացնեն, ո՞ւմ են պետք: Եթե մշակույթի նախարարությունն ու քաղաքապետարանը ձեռքները լվացել են, ասել են, որ հակաօրինական ա, բայց իրենք անզոր են ու օրենքի ուժով հարցը լուծելու փոխարեն ոստիկանությանն են դեմ տալիս, որ քաղաքացիներին «տուն քցեն», է թող քանդեն, էս երկրին արդյո՞ք պետք են անձնազոհ քաղաքացիներ, եթե երկիրն ինքը տեր չի կանգնում ոչ մեկի ու ոչ մի արժեքի: Բա քանդելու են, բա ի՞նչ են անելու, անտեր հողի վրա ո՞ւմ ա պետք պատմական անցյալ, մշակույթ կամ նման անհասկանալի բաներ... Իրանց համար Փակ շուկան մի քանի քանդակով «սկլադ» էր ու էլիտար պետք ա լիներ, բա չէ... Աղքատ, սոված, անգործ ժողովրդի ինչի՞ն ա մշակույթը, նոր ու «գլամուռ» առեւտրի կենտրոն ա պետք, ու կքանդեն: Էն Հյուսիսայինի ժողովուրդն էնտեղ անտուն մնաց, Էլիտար շենքերի ժողովուրդն էդպես էլ փողը տվեց-տուն չստացավ, բա հետո՞: Մնում ա դեմ առ դեմ կանգնեն-ժողովրդին ասեն՝ դուք մեզ պետք չեք, մեկընդմիշտ հեռացեք Հայաստանից, թե չէ ավելի վատ ա լինելու: Իսկ Սփյուռքի նախարարությունը սիրիահայերի համար նոր թաղամաս ու տներ ա կառուցում, օգնություն խնդրում ու շինարարություն անում: Ազգը շինարար ա դառել-պրծել: Հիմա էլ մշակութային արժեքները շինելու վախտն ա, անելու են, դա էլ են անելու... Էլ հող չմնաց կենտրոնում, բա ի՞նչ անեն, սաղ բաժանած ա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tvruiro/posts/10202155887603737
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել