Շատերը վերնագիրը կարդալիս կարող են այլ ԲԱՆ մտածել (ինչը շաաաատ տրամաբանական է), բայց այստեղ խոսքը ձեր մտածածի մասին չէ: Հայերենում այս եզակի եզրույթը իսկապես երևույթ է: Աշխարհի ոչ մի լեզվում, կարծում եմ, նման ունիվերսալ բառ չկա: ԲԱՆ եզրույթը հայոց լեզվում գործնականում կարող է փոխարինել «ցանկացած» բառի, և ասեմ` ոչ պակաս պատկերավոր, ինչո՞ւ ոչ, նաև իմաստավոր: Բերեմ մի քանի օրինակ: 1. Հատկանիշ, խոսքում կարող ենք ասել` ինչ լավ ԲԱՆԵՐՈՎ է աչքի ընկնում այս աղջիկը:))) 2. Երևույթ, այդ բանը բոլորի կյանքում էլ պատահում է: 3. Խոսք, ի սկզբանե ԲԱՆՆ էր..... 4. Wo~W (զարմանքի արտահայտչամիջոց). Այ քեզ ԲԱԱԱԱՆ))), 5. Ցանկացած իր, Էտ ԲԱՆԸ Էստեղ մի´ դիր.., 6. Սեռական օրգան` ԲԱՆ (իմիջիայլոց, ստեղ շատ հետաքրքիր ա ԲԱՆԸ ԲԱՆԻՑ անցել ա արտահայտությունը), 7. Աշխատանք, անԲԱՆ Հուռի)), 8. Ուտելիք. մի ԲԱՆ կերե՞լ ես այսօր, 9. Եվ վերջապես այն կարող է օգտագործվել անորոշ մի ԲԱՆ արտահայտելու համար` Ես էդպիսի բաներից շատ եմ վախենում:
Թեև շատերը կասեն (իհարկե ոչ առանց հիմքի)` որոշ տեղերում ԲԱՆ բառը կարող է օգտագործվել նվազ բառապաշար ունեցող մարդկանց շրջանում, ինչը նրանց համար իսկապես «փրկություն» է, բայց համաձայնեք, որ այն եզակի երևույթ է` կատարյալ այլընտրանք:
Հ.Գ. Թող չինացիները ունիվերսալ տարատեսակ սարքեր արտադրեն, զատո մենք էլ ունիվերսալ բառ ունենք, աշխարհը չունի:



