Սեքս երեքով` երկու տղամարդու հետ

Բնության մեջ միշտ ընտրում է էգը, իսկ հասարակությունում ընտրում է կինը, ուստի երեքով սեքսը կնոջ համար հերթական ընտրությունը կատարելու գրավիչ գաղափար է: Ասում են` սա գալիս է դեռ հնուց, երբ ցանկացած ծիսական պարերի, օրգիաների կիզակետում կինն էր:

Կապկպված լինելու ցանկություն

Կանացի ֆանտազիաների մի մեծ շարք կապված է ենթարկելու-ենթարկվելու գաղափարի հետ, այսինքն սեքսուալ դերերի: Դրանց հետ կապված են նաև կապկպված լինելու ցանկությունը, փակ աչքերով սեքսն ու ստրկուհի լինելու ցանկությունը: Այսօրվա կանայք ազատագրված են, արտահայտում են իրենց նախկինում իրենց համար անհասանելի ոլորտներում: Ուստի նրանք ենթագիտակցորեն ցանկանում են գոնե սեքսում իրենց իսկական կին զգալ:

Սեքս բնության գրկում

Այստեղ կարելի է հեշտորեն տեսնել վաղ տարիքում եղած հարաբերությունների հետքը, երբ դեռ չկար սեփական բնակարանի հնարավորություն, և շատ զույգեր տրվում էին սիրում հենց բնության գրկում, թեկուզ դա արտահայտվեր միայն համբույրների կամ շոյանքների տեսքով:

Բռնաբարության տեսարան

Սա ենթարկվելու գաղափարի այլ դրսևորում է: Բռնաբարության տեսարանի խաղարկումը ենթարկվելու ցանկալի տարբերակ է: Շատ կանայք նման տեսարաններ խաղարկելով նաև փորձում են հաղթահարել բռնաբարության հանդեպ իրենց բնական վախը:

Սեքս կնոջ հետ

Դեռահասության տարիքում աղջիկներին միմյանց հետ կապում են բիսեքսուալատիպ հարաբերությունները: Հիշենք դպրոցական երեկոները. երբ աղջիկները պարում են միմյանց հետ, դա նորմա՞լ է` այո: Իսկ երբ տղանե՞րը` ոչ: Աղջիկը եկել է ընկերուհու մոտ և գիշերը մնում է նրանց տանը, նորմա՞լ է` այո: Իսկ տղաների պարագայու՞մ` ոչ: Աղջկա հետ սեքսը կարծես թե հրաժեշտ լինի դեռահասության տարիքի հոմոէրոտիկ փորձին:

Սեքս փակ աչքերով

Կնոջ համար սեքսում ամենակարևորը սեփական զգացողությունների վրա կենտրոնանալն է: Իսկ դա, ցավոք, ամեն անգամ չի ստացվում: Կանայք հաճախ են շեղվում սեքսի ժամանակ, ինչը խանգարում է հաճույք ստանալ, իսկ ահա փակ աչքերով շեղվելն ավելի դժվար կլինի:

Լինել ստրկուհի

Շարունակում են ենթարկելու և ենթարկվելու թեման: Կանայք հիանալի են հասկանում, որ ցանկացած տղամարդ ցանկանում է տիրել, իսկ ենթարկվելու ցանկությունն ուժեղ տղամարդ գտնելու երազանքի տրամաբանական շարունակությունն է: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել