Mediahub.am-ը գրում է․

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովն Ալմա-Աթայում տեղի ունեցած համերգի ժամանակ ծաղկեփնջով հարվածել է երկրպագուի դեմքին: Այս մասին հայտնում է lenta.ru-ն։

Այդ միջադեպը տեղի է ունեցել, այն ժամանակ, երբ նա իջել է բեմից, մոտեցել առաջին շարքում նստած մարդուն և ծաղկեփունջով մի քանի հարված հասցրել նրա դեմքին։ Դրանից հետո նա ծաղկեփունջը նետել է և վերադարձել բեմ։

Կիրկորովը բացատրել է, որ իրականում պետք է հանդիսատեսի առաջ ներկայանար կաշվե շորտով, սակայն ոճաբանների թիմը մոռացել է նրան տալ հագուստի այս մասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել