Ledynews.am-ը գրում է.
Երբ ուշանում եք, բայց եղունգները ամեն դեպքում պետք է ներկել, հարց է առաջանում՝ իսկ ինչպես պահել «աշխատանքը» անվնաս: Չէ՞ որ թաց մանիկյուրը փչացնելը շատ հեշտ է: Առաջարկում ենք մի քանի փորձված միջոց լաքը արագ և արդյունավետ չորացնելու համար:
Եթե շտապում եք ու ցանկանում, որ լաքն արագ չորանա, ապա մինչև այն քսելը եղունգների մակերեսն անպայման մաքրեք ացետոնով, այդպես յուղային հատվածը չեզոքանում է և շուտ է չորանում: Երբեմն լաքը չի չորանում ուղղակի մեր սխալ կամ շատ հաստ քսելու պատճառով: Եթե առաջին շերտը քսել եք ու սպասում եք երկրորդին, ապա սպասեք 1 րոպեից ոչ պակաս. գոնե թող արտաքին մակերեսը փոքր-ինչ չորանա:
Մինչև լաք քսելը մանիկյուրը դրեք սառնարանում 20 րոպե, հետո միայն քսեք այն: Եթե որոշել եք լաքը չորացնել վարսահարդարիչի միջոցով, ապա օգտագործեք սառը ռեժիմը, քանի որ տաքից լաքը դեֆորացվում և պոկվում է եղունգից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ