News.am-ը գրում է.

1. «Սիրելի՛ս, կարծես քիչ ես խմել»: Առանց հեգնանքի, ծաղրի: Նա երազում է, որ մի օր դուք կդադարեք սահմանափակել նրան, գոնե ալկոհոլի հարցում: Միամիտ...

2. «Այնտեղ մի քիչ վիսկի է մնացել: Կվերջացնե՞ս, թե չէ կցնդի»: Լավ տնտեսուհին երբեք ոչ մի կաթիլ, ոչ մի փշուր չի թափում:

3. «Ես ծաղիկներ չեմ սիրում: Չհամարձակվես նվիրել»: Տոնական օրերին ծաղիկները հասկանալի են, իսկ սովորական օրերին՝ ոչ: Չէ՞ որ դա նվեր է:

4. «Ինչ-որ երկար ժամանակ ընկերներիդ հետ ձկնորսության չես գնացել»: Կին չէ, այլ ոսկի: Եթե նաեւ մեկ-երկու շիշ ես տալիս եւ չես սղոցում որսի համար...

5. «Արի ֆուտբոլ/բռնցքամարտ/առանց կանոնների մարտ դիտենք»: Ախր ի՞նչ են այդ բոլոր փսլնքոտ սերիալներն ու հեռուստահաղորդումները: Իսկ սա էքշըն է, կյանքը եռում է, ցավ, արցունքներ (այո՛, այո՛, տղամարդու արցունքներ), ամեն ինչ իրական է եւ անկեղծ:

Սովորեք այս արտահայտությունները եւ երբեք մի արտաբերեք: Համենայն դեպս՝ այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ասել, ասենք, հետեւյալը. «Քեզ նոր զգեստ եւ դրան համապատասխան կոշիկ է հարկավոր: Դե՝ նաեւ գեղեցկության սրահում վաղուց չես եղել: Իսկ ես կնստեմ երեխաների հետ»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել