Սիմինդյան Հակոբի արտառոց քծնանքը
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ի չորրորդ վարչության խայտառակ ընտրություններին՝ Սիմինդյան Հակոբը տեղի ունեցած վերահաշվարկը համարել էր ՔՊ-ի ներսում իբր առկա կատարյալ ժողովրդավարության արտացոլում՝ սեփական պնդումը համեմելով բավական էկզոտիկ համեմատությամբ: «Մեր կուսակցությունը առանձնանում է նրանով, որ ընտրություններով է ձևավորում իր ղեկավար կազմին… հիշեցնեմ՝ անգամ ԱՄՆ-ում Ջորջ Բուշի ընտրությունների ժամանակ խնդիր եղավ, գնացին, վերահաշվարկ արեցին, Բուշը ընտրվեց նախագահ»,-հայտարարել է Հակոբը:
Փաստորեն՝ Սիմնիդյան Հակոբի համար ՔՊ-ական Հայաստանը մի ողջ Ամերիկա է, Նիկոլն էլ՝ Ջորջ Բուշ: Իսկ հետաքրքիր է՝ Դավոյան Արփին այդ դեպքում ո՞վ է, գուցե Մոնիկա Լևինսկի՞ն…
ՔՊ-ականներն ակնհայտորեն խառնվել են իրար՝ փորձելով տարբեր հնարքներով մեղմել ներկուսակցական սկանդալը, որի պատճառով, ի դեպ, ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների, կարող է պատժվել նաև Պապիկյան Սուրիկը և ոչ միայն: Որպեսզի պատժվողների շարքին ինքն էլ չդասվի, Սիմինդյան Հակոբը, ըստ երևույթին, որոշել է Նիկոլին մի այլ կարգի մտնել՝ նրա գլխավորած քաղաքական ուժը դասելով զարգացած ժողովրդավարությամբ պետությունների քաղաքական ուժերի շարքին:
Իսկ իրականությունն այն է, որ առանց Նիկոլի ՔՊ-ում «ճանճը չի տզզում», և ըստ որոշ տեղեկությունների՝ տեղի ունեցած կեղծարարության մասին նախօրոք Նիկոլը տեղյակ է եղել, ուղղակի մատը մատին չի խփել. նպատակ ունի՝ պարզեցնելու ներկուսակցական ջրերն ու վերադասավորումներ կատարել՝ հավատարիմ մնալով ինքնապահպանման յուր բնադզին:



