Lurer.com-ը գրում է.

Նոյեմբերի 8-ին տեղի կունենա 2022 թ․ Լուսնի երկրորդ ամբողջական խավարումը՝ «արյունոտ լուսինը», որը կտևի 85 րոպե։ Ամբողջական խավարման ժամանակ Լուսինը կլինի կարմրավուն՝ գրեթե պղնձագույն, տեղեկացնում է Space.com-ը։  Խավարումը տեսանելի կլինի ամբողջ Հյուսիսային Ամերիկայում: Ասիայում, Ավստրալիայում և Խաղաղ օվկիանոսի մնացած հատվածում այն տեսանելի կլինի մայրամուտից հետո

Նշվում է, որ դա տեղի է ունենում, երբ Երկիրն անցնում է Լուսնի և Արեգակի միջև, և Երկրի ստվերը ծածկում է մեր բնական արբանյակը:

Հավելենք, որ Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի մեծ մասի բնակիչները հնարավորություն չեն ունենա դիտելու խավարումը: Նրանք պետք է սպասեն մինչև 2025 թվականը, երբ տեղի կունենա այս ֆենոմենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել