Ամերիկացի հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելին կրկին առաջարկվել է վարել «Օսկար» մրցանակաբաշխությունը, որը նախկինում վարել է երկու անգամ, գրում է Daily Mail-ը:
95-րդ արարողությունը կկայանա մարտին, ինչի մասին հայտնել են շոուի պրոդյուսերները:
«Օսկար» մրցանակաբաշխությունը հյուրընկալելու համար երրորդ անգամ հրավիրվելը կա՛մ մեծ պատիվ է, կա՛մ ծուղակ: Ամեն դեպքում, ես շնորհակալ եմ ակադեմիային, որ ինձ այդքան արագ խնդրեց, երբ բոլոր ասացին՝ ոչ», - կատակով գրել է Քիմելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել