Օրենբուրգում այսօր մահացել է հայտնի կոմպոզիտոր, «Ласковый май» խմբի ստեղծող Սերգեյ Կուզնեցովը։ Նա 58 տարեկան էր, փոխանցում է Vesti.ru-ն:
Հունիսի սկզբին էլ կյանքից հեռացավ «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը։ Մահվան պատճառը եղել է սրտամկանի կաթվածը։ Դիակիզումից հետո երգչի աճյունափոշիով սափորը թաղվել է Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը։
Հուլիսին Սերգեյ Կուզնեցովը «Բարև, Անդրեյ» հաղորդաշարում «Россия 1» հեռուստաալիքի եթերում խոսել էր երգիչ Յուրի Շատունովի հետ իր վերջին զրույցի մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



