Կարելի՞ է, արդյոք, երազել, որ Հայաստանում նույնպես նման նախագիծ կարող է ընդունվել: Երբե՛ք չերազեք, որ նաև հակաօլիգախիկ լոզունգների շնորհիվ իշխանություն զավթած Նիկոլը գնա նման քայլի. նախ՝ Գռզոն մեռած չէ, երկրորդ՝ Նիկոլն իր ընտրողների վրա ուղղակի թքած ունի:
Այն, որ նման օրենքի կարիք Հայստանն իսկապես զգում է, կասկածից վեր է. գռզոների ու մյուսների ձեռքը Հայաստանը վաղուց է կրակն ընկել, ու երբ մարդիկ 2018-ին Նիկոլ էին ընտրում, հոգու խորքում փափագում էին, որ Նիկոլն իրենց կազատի օլիգարխապետությունից: Բայց ստացվեց այնպես, որ իշխանափոխությունից հետո նույն այդ օլիգարխները, իսկ ավելի կոնկրետ՝ Գռզոն ու նրա կլանը շատ ավելի մեծ լծակներ ձեռք գցեցին, քան կարող էին նույնիսկ երազել՝ արդյունքում դառնալով Նիկոլի շեֆը, ժողովրդի գլխավոր կեղեքիչը:
Գռզոն, իհարկե, կարող է հանգիստ լինել, քանի որ նրան ոչինչ չի սպառնում. Նիկոլն ու հարազատները, որ սովոր են գռզոների փողերը խորքից ծծել, երբևիցե վրացական իշխանությունների ճանապահով չեն գնալու: Գնան,որ ի՞նչ անեն,որ Հայաստանը հզորացնեն՝ թուլացնելով սեփական իշխանությունը: Ո՞րն է Հայաստանը հզորացնելու նպատակը, եթե այս մարդիկ Հայաստանը կործանելու են եկել՝սկզբում Գռզոյի,իսկ հետո նրա թուրք կոլագաների միջոցով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



