Ledynews.am-ը գրում է.
Այս դիմակները խորհուրդ է տրվում օգտագործել քնելուց առաջ, քանի որ դրանցից անմիջապես հետո պետք է դեմքին արևի լույս չդիպչի:
Վարունգի դիմակ
Վարունգն անցկացնել մանր քերիչով և խառնել 1ճաշի գդալ ցանկացած սնուցող քսուքի հետ: Յուղոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում վարունգին խառնել ճիշտ նույնքան օղի: Այնուհետև բինտով թրջոցներ դնել դեմքին և պահել 15-20 րոպե:
Գազարի դիմակ
Խառնել 1թեյի գդալ վարսակի ալյուրը, կես ձվի դեղնուցն ու քերիչով անցկացրած 1 գազարը: Ստացվածը քսել դեմքին, պահել 20 րոպե: 20 կաթիլ կիտրոնահյութ ավելացնելու դեպքում դիմակի սպիտակեցնող ազդեցությունը կմեծանա:
Կարտոֆիլի դիմակ
Չմաքրած կարտոֆիլը եփել, ապա՝ հեռացնել կեղևը: Ավելացնել կաթ, 1 ձվի դեղնուց և 20-30 րոպեով թողնել շոգեբաղնիքում: Դեմքին քսելուց հետո վերևից ամուր փակել կտորով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ