Կարմիր շրթներկ, բարձրակրունկ կոշիկներ, շքեղ ներքնազգեստ... Արդյո՞ք այս ամենը դեռ սեքսուալ է...
Սեքսուալ չէ. պսևդոհետաքրքրասիրություն սպորտի հանդեպ
Եթե դուք իսկապես հետաքրքրվում եք ֆուտբոլով, ապա դա հիանալի է, իսկ եթե ոչ, պետք չէ ձևացնել: Սուտ գովազդը տեղին չէ: Եթե սկսում եք հանդիպել մի տղայի հետ, ով մտածում է, որ դուք կիրակի օրերը գնում եք սպորտբար, իսկ իրականում դա ձեզ ընդհանրապես դուր չի գալիս, նա կարող է և նեղանալ:
Սեքսուալ է. անհասանելի թվալ
Առաջին հայացքից թվում է, թե անիմաստ է անհասանելի թվալ, չէ՞ որ շուրջբոլորը հասանելի աղջիկներ են: Բանն էլ հենց այն է, որ, դուրս չգալով նման կերպարից, պետք է հասկացնել տղային, որ իր գործն այնքան էլ անհնարին չէ: Նա պետք է աղջկանից դրական աջակցություն ստանա և հասկանա, որ շանսեր ունի:
Օգտագործել զգուշորեն. դերային խաղեր
Արդյո՞ք նրան խելքահան կանեք, եթե բուժքրոջ համազգեստ հագնեք: Գուցե այո, գուցե` ոչ: Տղամարդկանց դուր է գալիս, երբ կանայք նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցնում, սակայն դա բոլորին չի վերաբերում: Նման փորձարկումներ անելիս ավելի լավ է նախապես պայմանավորվել կամ փորձել ոչ անմիջական հարցնել:
Սեքսուալ չէ. բարձրակրունկներ
Բարձրահարկ շենքի բարձրությամբ կոշիկներն իհարկե ձեզ ավելի բարձրահասակ կդարձնեն, սակայն եթե դուք չեք կարողանում դրանցով գեղեցիկ քայլել, իսկ ոտքերն այնքան են հոգնում, որ ձեր դեմքին տառապանք է արտացոլվում, ապա ավելի լավ է հրաժարվեք դրանցից:
Սեքսուալ է. կարմիր շրթներկ
Տղամարդիկ համարում են, որ կարմիր շրթներկը սարսափելի սեքսուալ է: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև տղամարդիկ համարում են, որ կարմիր շրթներկ ընտրում են ինքնավստահ աղջիկները, այնպես որ զինվում ենք կարմիր շրթներկով ու գրավում տղամարդկանց:
Սեքսուալ չէ. փոռիկներով ներքնազգեստ
Տղաների մեծամասնությունը խորհուրդ է տալիս աղջիկներին չխելագարվել ներքնազգեստի պատճառով, չէ՞ որ այն միևնույն է` հանվելու է: Այնպես որ, թողեք թանկարժեք ներքնազգեստը հատուկ առիթների համար: Ի դեպ, ստրինգները նույնպես չեն հիացնում տղամարդկանց:
Սեքսուալ է. երկար մազեր
«Pantene» ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց 82%-ը նախընտրում է երկար վարսերով կանանց (նշենք, որ մեծ կուրծքն ու գեղեցիկ դեկոլտեն ավելի քիչ ձայն են հավաքել): Երկար մազերը խորհրդանշում են երիտասարդություն և կանացիություն, ինչպես նաև ցույց են տալիս կնոջ մայրական ներուժը:
Սեքսուալ է. ծիծաղ
Եթե կինը ծիծաղում է տղամարդու հիմար կատակի վրա, ապա առաջին հայացքից կարող է թվալ, որ նա դա անում է պարզապես քաղաքավարությունից ելնելով: Իրականում կանայք դա անում են ենթագիտակցաբար, երբ իսկապես հավանում են տղամարդուն:
Օգտագործել զգուշորեն. օծանելիք
Զգույշ եղեք, երբ ցանում եք ձեր սիրելի օծանելիքը: Գուցե ձեր բնական բույրն ավելի գրավիչ է, քան ցանկացած աֆրոդիզիակ: Օգտագործեք քիչ քանակությամբ օծանելիք, որպեսզի չվանեք տղամարդուն: Չմոռանանք նաև համեմունքների մասին. վանիլն օրինակ կարող է գրգրռել տղամարդկանց, այն համարվում է տղամարդկանց գրգռելու լավագույն բույրը:
Սեքսուալ է. կրծքերի բաժանման հատված
Այն դեռևս արդիական է: Կուրծքն առանձնահատուկ գրավիչ է երևում, երբ այն լավ փաթեթավորված է, ուստի փուշ-ափ էֆեկտով կրծքկալը միշտ տեղին է: