Չնայած նրան, որ կինոարվեստը արդեն շատ երկար տարիներ գոյություն ունի, թատերարվեստը մինչ օրս ոչ պակաս հայտնի է: Եվ արդյո՞ք հնարավոր է դրանք իրար հետ համեմատել: Յուրաքանչյուր ներկայացում կարող է բազմաթիվ հույզեր և զգացմունքներ առաջացնել: Ներկայացնում ենք Ձեզ աշխարհի լավագույն թատրոնները և թատերական ներկայացումները:
Ճապոնական ավանդական թատրոն Կաբուկի

Ժամանակակից Ճապոնիայում կաբուկին թատերավեստի ամենահայտնի տեսակն է: Ներկայացումներն իրենց մեջ ներառում են պարեր, երգեր, դրամատուրգիա: Չափսերը, գույները ու ձայները առաջացնում են ունիկալ համադրություն, որոնք ասոցացվում են համաշխարհային բեմական ավադույթների հետ:
«Քրիստոսի չարչարանքները» թատրոն

«Քրիստոսի չարչարանքները» թատերական ներկայացումները անցկացվում են Օբերամմերգաու ալպիական գյուղում, Գերմանիա: Այն իրենից ներկայացնում է գույնզգույն ներկայացում անտիկ երգաչախմբի զուգակցությամբ, բարդ դրամատիկական ստեղծագործության, որում մասնակցում են ոչ թե պրոֆեսիոնալ դերասաններ, այլ սկսնակներ: Այնուամենայնիվ, ներկայացումը դիտելու են գալիս հազարավոր հանդիսատեսներ:
Սև թատրոն Պրահայում

Փարիզյան Սև թատրոնը չափազանց յուրահատուկ է և բացարձակ տարբեր այն ամենից, ինչ մինչ այժմ տեսել եք: Ներկայացումները հիմնվում են մարդկային աչքի` սևը սևի վրա չտարբերելու կարողության վրա: Շողքերի և լույսերի ազդեցիկ խաղը, գեղեցիկ հագուստները, պարերը և երաժշտությունը, իսկ ամենակարևորը` խոսքերի լիովին բացակայությունը յուրահատուկ մոգական մթնոլորտ են ստեղծում բեմի վրա:
Պարային շոու «Riverdance» Դուբլինում

Հանրահայտ պարային շոուն ձևավորվել է կարճ ներկայացումից: 7 րոպեանոց ելույթը պարային խմբին համաշխարհային հռչակ բերեց: «Riverdance»-ն իրենցի ներկայացնում է ազգային երաժշտական գործիքների սինթեզ, ակրոբատիկ հնարքներ, կելտական երգեր և իռլանդական ստեպ-բալետի տարրեր:
Մյուզիքլ «Առյուծ արքա»

Այս մյուզիքլը հիմնված է «Disney» ընկերության համանուն մուլտֆիլմի վրա: Առաջին անգամ ցուցադրվել է 1997թ.-ին Մինեապոլիսում: Այն բեմադրվել էր շատ մեծ շուքով. հատուկ էֆեկտները` հրաշալի երաժշտության և տեքստերի զուգակցմամբ, մյուզիքլին աննախադեպ հռչակ բերեցին:
Շեքսպիրը «Գլոբուս» թատրոնում

Ուիլյամ Շեքսպիրը վաղուց է մահացել, բայց նրա պիեսները մինչ օրս ողջ են: «Գլոբուս» թատրոնի բեմում բեմադրվել են Շեքսպիրի բոլոր պիեսները: Այս թատրոնը նաև կոչում են «Շեքսպիրի թատրոն»: Ի դեպ, «Գլոբուսում» բացվել է թեմատիկ պարկ-թանգարանը՝ նվիրված աշխարհահռչակ գրողին:
Թատերական ընկերություն «SteppenWolf»

Թատերական ընկերությունը «բեմ» է հանդիսանում ԱՄՆ-ի լավագույն ներկայացումների համար: Այստեղ կարելի է տեսնել հայտնի հոլիվուդյան դերասաններին, ովքեր իրենց մասնակցությունն են ունենում տարբեր պիեսներում:
Օպերա և բալետ «Մեծ թատրոնում»

Վերը նշված թատրոնների կողքին կարելի է ներկայացնել նաև «Մեծ թատրոնը», որը աշխարհի ամենաշքեղ թատրոններից մեկն է:
Արիրան

Ներկայացման անունը համահունչ է ազգային կորեական «Արիրան» երգի հետ: Սա մի աղջկա և նրա սիրեցյալի՝ քրիստոնեական ապստամբության առաջնորդի պատմությունն է: Նրանք պետք է բազում դժվարությունների միջով անցնեն, բայց վերջինը նրանք չեն կարող հաղթահարել՝ սիրո փորձությունը: Դրամման համեմված է լիրիկական երգերով, ազգային պարերով և մարտարվեստի տարրերով:
Կրկես Դյու Սոլեյ

Սա կրկեսային թատերականացված ներկայացումների աշխարհի ամենազարմանալի և հեքիաթային դրսևորումն է: Ապշեցուցիչ, աննախադեպ և ունիկալ լուծումների համար շոուն արժանացել է մի քանի Emmy մրցանակների: Դյու Սոլեյ կրկեսը շատ գեղեցիկ և բարդ բեմադրություններ են, որոնք կարծես թե կախարդական աշխարհ են տեղափոխում հանդիսատեսին:



