Հայտնի են դարձել Արմավիրի մարզում ողբերգական վթարից զոհվածների ինքնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Պատահարի հետևանքով 4 քաղաքացի (Ն. Կ., ծնված 2003 թ․, Մ․ Խ․, ծնված 2004 թ․, Հ․ Մ․, ծնված 2007 թ․, Դ․ Ս․, ծնված 1975 թ․) մահացել է, և 7 քաղաքացի (Հ. Մ., ծնված 1996 թ., Գ․ Գ․, ծնված 2002 թ., Խ․ Խ․, ծնված 1999 թ., Ֆ․ Ռ․, ծնված 2002 թ., Պ․ Ե․, ծնված 2003 թ., Զ․ Լ․, ծնված 2007 թ., Կ․ Ա․, ծնված 2004 թ.)՝ տուժել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը: Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել