Այն մասին, թե ինչ է լինում ամեն անգամ, երբ ընկնում է Շուշին։
Հայ վալիների, կայմակամների ու վաճառականների մասին։ Գտեք մի տարբերություն 1918թ. և այսօրվա մեջ, եթե կարող եք։
«Շուշին ընկնելուց յետոյ, տաճիկների (ադրբեջանցիների – Ա․ Տ․) պահանջով Գորիս ուղարկեց մի պատգամաւորութիւն։ Երեք հոգի էին դրանք, որոնց մէջ յիշում եմ Մուշեղ Զաքարեանին և վաճառական Սերգէյ Բաղիրեանին։ Երրորդը մի անգոյն մարդ էր։ Այդ երեքն էլ զանգեզուրցիներ էին, շուշուաբնակ։
Եկածները Եզովպոսի լեզուով էին խօսում։ Նրանք արդէն պոլիտիկոս էին, այսինքն՝ առանց դիմադրութեան տաճիկներին ընդունելու կողմնակից էին, բայց վախենում էին Անդրանիկից, ուստի եւ անկիւններում էին փսփսում, մտքեր պատրաստում։ Դրանց ցանած սերմերն էին, որ շուտով պտուղ տուին։
Գորիսը պատրաստ էր աղ ու հաց դուրս բերելու տաճիկների առջեւ, որովհետեւ Բագուի և մանաւանդ Շուշուայ անկումը շատ մեծ տպավորութիւն էր թողել Գորիսի քաղքենիութեան վրայ և նրա հոգեբանութիւնն այնպէս փոխուեց, որ մի քանի օր առաջ մեծ խանդավառութեամբ Անդրանիկին ընդունող ժողովուրդը պատրաստ էր երես դարձնելու նրանից…
Տաճիկները բարեհաճել էին Շուշուց կարգադրելու, որ բժիշկ Միքայէլ Պարոնեանը նշանակուած է իրենց կողմից վալի (նահանգապետ), իսկ Նիկոլա Օսիպովը գայմագան (գավառապետ). Առաջարկում էին խաղաղ ու հանգիստ ընդունել իրենց հպատակութիւնը և վայելել անդորր կեանք…»։
Յովակ Ստեփանեան, Արցախեան կամ Շուշուայ գնդի պատմութիւնը, «Հայրենիք» ամսագիր (Բոստոն), 1935, № 6, էջ 106։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/pfbid0yZAkAbodhsLH9Vw7s3rAxVy7x4fUUUwuqgf7d75EtLDgHR8FZePmS6MJZTrqgvmEl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել