1in.am-ը գրում է.

Այս պահին Երևանի կենտրոնում՝ Փակ շուկայի հարևանությամբ, հավաքվել են մի քանի հարյուր քաղաքացիներ՝ ի պաշտպանություն Փակ շուկայի և Սամվել Ալեքսանյանի: 

«Առաջին լրատվական»-ը նրանցից ոմանցից հետաքրքրվեց, թե արդյոք նախաձեռնությո՞ւնն են ներկայացնում, թե՞ Փակ շուկայի սեփականատիրոջ շահերը: Հարցին ի պատասխան՝ շատերը նույնիսկ դժգոհություն հայտնեցին, որ այստեղ են ու չգիտեն՝ ինչու: Ոմանք փաստորեն դժգոհ են, որ իրենց բերել են Փակ շուկա: Միայն մի կին պատասխանեց, որ եկել են, որպեսզի թույլ չտան մի քանի երիտասրդներ գործեն բարերար-գործարարի դեմ: Փակ շուկայի մոտ հուշարձանի տնօրինությունը ճակատային հատվածում պաստառ է փակցրել Կարո Եղնուկյանի անունով, որի վրա գրված է՝ մասոն, իսկ լուսանկարի տակ գրված է՝ «ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը»:

Նշենք, որ նրանց մեծ մասը փախուստի է դիմում՝ տեսնելով «Առաջին լրատվական»-ի տեսանկարահանող սարքը և խուսափում է պատասխանել հարցերի, քանի որ չգիտեն՝ ինչու են այստեղ:

Հատկանշական է, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը դեռ Փակ շուկայի մոտ չէ, թեև այստեղ նրանց են սպասում Սամվել Ալեքսանյանի շուրջ մի քանի հարյուր «պաշտպաններ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել