Ցույց անող ուսանողին ոստիկանները բերման ենթարկեցին բաժինՔիչ առաջ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւից ոստիկանները մտնելով բողոքի ակցիա անող ուսանողներից մեկի՝ Հարություն Մկրտչյանի թեւերը՝ նրան տարան Կենտրոնի ոստիկանության բաժին:

Այսօր վաղ առավոտից Հարություն Մկրտչյանը մի խումբ ուսանողների հետ ակցիա էր անում՝ ուսման վարձավճարների թանկացման դեմ եւ բարձրախոսով պարբերաբար ներկայացնում իրենց պահանջները՝ վերանայել որոշումը, բարձրացնել դասախոսների աշխատավարձերը եւ այլն:

Նախ, ոստիկանները ուսանողներին զգուշացրեցին, որ չկանգնեն ԵՊՀ-ի մասնաշենք տանող աստիճանների վրա, չնստեն, աղմուկ չհանեն: Դրանից հետո ոստիկանները զգուշացրեցին, որ եթե բարձրախոս օգտագործեն՝ բերման կենթարկվեն բաժին, քանի որ խանգարում են մյուս ուսանողների դասապրոցեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել