Իհարկե, երկար կյանք ենք ցանկանում Քերոբյան Վահանին, բայց միևնույն ժամանակ մաղթում, որ գոնե մի քիչ խելք հավաքի ու այլևս տխմար բաներ չխոսի՝ փորձելով իբր փրկել շեֆի հետույքը, քանի որ բացի այն, որ նրա մոտ ոչինչ չի ստացվում, դեռ մի բան էլ անձամբ է խայտառակվում՝ ի ցույց դնելով էկոնոմիկայի վերաբերյալ իր գիտելիքների սնանկությունը:
Օրինակ՝ հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող է կոնկրետ Ջերմուկում, որ այլևս ուրվական քաղաքի է վերածվում, ծաղկել զբոսաշրջությունը, երբ թուրքի հրացանի լուլեն պոտեցիալ տուրիստներից հեռու է հաշված կիլոմետրեր: Այսինքն՝ ցանկացած պահի թուրքը կարող է ներխուժել Ջերմուկ կամ առնվազն այն ռմբակոծել:
Ինչ վերաբերում է Իսրայելի օրինակին, որը մատնանշել էր Վահանը՝ համոզիչ թվալու համար, ապա այդ երկիրը, ի տարբերություն Նիկոլի, կարողանում է արդյունավետորեն լուծել իր անվանգային խնդիրները՝ կասկածի տակ չդնելով սեփական գոյության հարցը: Մինչդեռ Հայաստանում այդպես էլ ոչ ոք չի երաշխավորում գոնե խորհրդային Հայաստամնի սահմանների անձեռնմխելիությունը, և սա՝ ամենօրյա կրակոցների ու ռազմական բախումների ֆոնին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/929
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



