Ledynews.am-ը գրում է.
Երկար ու խիտ թարթիչներ ունենալու երազանքը պետք չէ կապել միայն թանկ թարթչաներկ ունենալու հետ: Ավելի կարևոր է հետևողական խնամքը, որպեսզի մեր գեղեցիկ արտևանուքները միայն տեսողական խաբկանք չլինեն : Գաղտնիքներ LN-ից, որոնք կօգնեն դարձնել թարթիչները խիտ ու երկար...
Վազելին: Քնելուց առաջ թարթիչներին վազելին քսեք և լվացեք միայն առավոտյան: Դա կխթանի Ձեր թարթիչների աճը:
Բողկի յուղ: Ամեն երեկո թարթիչներին բողկի յուղ քսեք, որը կարող եք ձեռք բերել դեղատնից: Հետևեք, սակայն, որ հանկարծ յուղը չընկնի աչքի լորձաթաղանթի մեջ: Թողեք 10-15 րոպե, ապա մաքրեք չոր բարձիկով:
Ալոեի դիմակ: 1 թեյի գդալ գերչակի յուղը (касторовое масло)և А վիտամինի յուղային լուծույթը խառնեք ալոեի հյութի հետ: Ստացվածը քսեք թարթիչներին փոքրիկ խոզանակով: Գործողությունը կատարեք քնելուց 2-3 ժամ առաջ, իսկ պառկելուց առաջ մաքրեք աչքերը չոր բարձիկով:
Թրջոց: Խառնեք 50 մլ կտավատի յուղը և 2-3 կաթիլ խաղողի կորիզների յուղը: Տաքացրեք ստացված խառնուրդը, քսեք չոր բարձիկների և դրանք դրեք աչքերին 15-20 րոպեով, ապա լվացեք աչքերը գոլ ջրով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ