Ավինյան Տիկոյի նեխած արժեհամակարգը
ՔՊ-ի 6-րդ հերթական համաժողովում Ավինյան Տիկոն, ի թիվս այլ հերյուրանքների ու բաժակաճառեր հիշեցնող հայտարարությունների, հայտարարել է, որ իրենց նպատակներին հասնելու համար որպես գործընկեր պետք է ընտրեն «առողջ» քաղաքական ուժերին և լուսանցքում թողնեն «հայհոյախոսությունը», լուտանքն ու քաղաքականի անվան տակ ունեցվածքի համար պայքարը:
Հայաստանցիներին անվտանգ ապագա խոստացած Տիկոն, որի խոսքում հստակորեն նկատելի էին քարոզչական տարրեր՝ քաղաքապետի ընտրություններին ընդառաջ, ո՞ւմ կամ ի՞նչ է ակնարկել «քաղաքականի անվան տակ ունեցվածքի համար պայքար» ասելով, կամ որո՞նք են այն առողջ ուժերը, որոնց հետ տիգրանավինյանները հետայսու ևս պատրաստվում են համագործակցել:
Առաջինի դեպքում, անկասկած, այլասերված երևակայության տեր Տիկոն ակնարկել է իրական ընդդիմությանը. նրա համար հայրենիքի համար պայքարը, Արցախի սուբյեկտայնության համար կռիվն ընդամենը պայքար է՝ ունեցվածքի համար: Ինչո՞ւ, քանզի այդքան է նրա մտահորիզոնն ու արժեհամակարգը. սրանց պայքարը, սրանց կյանքի նպատակը ընդամենը փողն է, իսկ ցանկացած մեկը, ով դրանից ավելի կարևոր ու անհամեմատ ավելի վեհ բաների համար է փորձում պայքարել՝ ասենք հայրենիքի, դառնում է իզգոյ: Այս իմաստով միանշանակորեն Տիկոյի շեշտադրումները բխում են ՔՊ-ական արժեհամկարգի տրամաբանությունից ու խիստ հարազատ են ամեն մի ՔՊ-ականի համար:
Ինչ վերաբերում է «առողջ» ուժերին, ապա դրա տակ Տիկոն, ըստ էության, նկատի է առել այն հակառուսական մարդ-կուսակցություններին ու աննշան գոյերին, որոնք պարբերաբար մե՛րթ Անդոնի, մե՛րթ Նիկոլի հետ շաբաթը մի քանի անգամ քաղաքական կոնսուլկտացիաներ են անցկացնում՝ հուշելով, թե ասենք ինչ կարելի է անել՝ ՀԱՊԿ-ից անվնաս «թռնելու» համար: Հասկանալի է, չէ՞, որ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք այսքանից հետո անգամ սեղմում են ՔՊ-ի ձեռքը, չեն կարող հայակենտրոն կամ անկաշառ համարվել. գրանտակերներն են Տիկոյի հալալները, իսկ հայակենտրոնները՝ օտար:



