Էսպրեսսոյի տաք բաժակը ձեռքում ու մի աշխարհ անելիք: Անթարթ ու կլանված նայում ես մոնիտորի էկրանին: Սուրճը չի տաքացնում քեզ այլևս: Լռության մեջ միայն ոտնաձայներ են, որ մտնում են սենյակ: Ապա լսվում է շերտավոր վարագույրների փակվելու ձայնը: Ամեն ինչ այնքան հեշտ էր, այնքան պարզ...
Լուսաբացին, ցայգալույսի մառախուղի հետ անհետացավ, հօդս ցնդեց նրա կերպարանքը: Պատահական սեքս, եղածն այս էր ուղղակի: Բայց նա այնքան գեղեցիկ էր ու հմայիչ: Համբուրում էր ձեռքերը և առաջին անգամ զգաց, որ ամաչում է այն զգացողությունից, որ առաջինը չէ նրա համար...
Սավանների մեջ պարտված Կազանովան է: Առաջին անգամ ուզեց ուղղակի փաթաթվել, գրկել ու զգալ պարզ մարդկային ջերմություն: Զսպեց իրեն: Բաժանվեցին` վախենալով էլի վառվել:
Կրակը սրտերում պահած` կորցրին մեկմեկու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել